
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.36 մ (23.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 23-ը ներառյալ՝ 3.348 մլն.մ³: