Սիրիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իսրայելի ղեկավարության հայտարարությունների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հարավային նահանգներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ Իսրայելի ղեկավարության՝ Արաբական Հանրապետության հարավում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին հայտարարությունների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

«Ցույցերն անցկացվել են Սուվեյդա, Կունեյտրա և Դերաա նահանգներում՝ ի պատասխան Նեթանյահուի երեկ արած հայտարարությունների, որոնք կապված են Սիրիայի հարավում ապառազմականացված գոտու հետ», – ասել է գործակալության աղբյուրը։

Սուվեյդա նահանգի աղբյուրներից մեկի խոսքով՝ տեղի բնակիչները հավաքվել են Սուվեյդա քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Քարամ հրապարակում՝ Նեթանյահուի հայտարարությունները դատապարտող պաստառներով։ Իսրայելի ղեկավարը Սիրիայի նոր կառավարությանը նախազգուշացրել է չմիջամտել Սուվեյդայի բնակչության մեծամասնությունը կազմող դրուզական համայնքի անվտանգությանը:

Դերաա նահանգի աղբյուրները հաղորդել են մի քանի վայրերում ցույցերի մասին՝ ընդդեմ երկրի հարավում սիրիական նոր բանակի տեղակայումը կանխելու մտադրության մասին Իսրայելի վարչապետի հայտարարությունների։

Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել նաև Կունեյտրա նահանգի վարչական կենտրոնի հրապարակում։

Փետրվարի 23-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի շարք նախազգուշացումներ է արել Սիրիայի նոր կառավարությանը, այդ թվում՝ պահանջելով կանխել նոր զինված ուժերի տեղակայումը Դամասկոսից հարավ (Գոլանի բարձունքներում)՝ կոչ անելով ամբողջությամբ ապառազմականացնել հարավային Սիրիան՝ Կունեյտրա, Դերաա և Սուվեյդա նահանգներում: Նեթանյահուն նաև նշել է, որ Սիրիայի հարավում դրուզների բնակչության անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք անընդունելի է։




Լրահոս