Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է հարսանեկան արարողության ժամանակ վարորդը մեքենայով «դրիֆտ» անում:
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ վարորդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է, իսկ նրա և ճանապարհը փակած մյուս մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

























