«Հրաշալի քառյակը» չի ստիպել Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա մամլո ասուլիսում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը ասաց, որ հաջորդ վարչապետը չպետք է լինի այս ԱԺ-ից ու կառավարությունից, քանի որ եվրոպամետ են, քանի որ այլանդակ գենդերիզացիայի մասին օրենքը ընդունեցին:

Վարչապետի պաշտոնից, ըստ Գիմիշյանի, չեն հրաժարվում հենց այնպես, հետևաբար, Տիգրան Սարգսյանի հրաժարականը դրսի ազդեցությամբ է պայմանավորված:

Գիմիշյանի խոսքերով` «հրաշալի քառյակն» իրենից այն ուժը չի ներկայացնում, որ ստիպեր Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ:




Լրահոս