Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կփոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի նիստում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանն ակնկալում է՝ Հայաստանը կվերացնի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ օրինականորեն հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելով», — հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով կարգավորման գործընթացում, այդ թվում՝ երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերում:




Լրահոս