
Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները կարծես թե համալրել են ՔՊ շարքերը։
ArmLur.am-ը ՔՊ-ական պատգամավորների էջերում նկատեց տեղեկություն, որ այսօր՝ փետրվարի 24-ին տեղի է ունեցել Կենտրոն տարածքային կառույցի խորհրդի նիստ:
Նիստին մասնակցել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Մարիամ Պողոսյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, տիկտոկեր Էլլադա Մանուկյանը և ՔՊ կուսակցության այլ անդամներ:
ArmLur.am-ը լուսանկարներում նկատեց, որ ՔՊ կուսակցական նիստին մասնակցում են նաեւ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը եւ մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը:
Այսինքն, Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները կարծես թե համալրել են ՔՊ շարքերը: