
ԵՄ-ն 138 միլիարդ եվրոյի օգնություն է ուղարկել Կիևին Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։
«Եվրամիությունը մինչ այժմ 138 միլիարդ եվրո է ներդրել Ուկրաինային օգնության համար»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ «Եվրոպան ոչ մի կերպ չի նվազեցնում իր պատասխանատվությունը Ուկրաինային աջակցելու հարցում»։
Միևնույն ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Եվրոպան «կիսում են Թրամփի խաղաղության ձգտումը»։ «Մենք խաղաղություն ենք ուզում։ Այս խաղաղությունը չի կարող նշանակել Ուկրաինայի կապիտուլյացիա և զինադադար՝ առանց երաշխիքների»,- ասել է Մակրոնը։