
Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկացնենք, որ Վարդանյանին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, որոնք անգամ ժամանակային առումով չեն համապատասխանում նրա գործունեությանն ու կենսագրությանը:
Հիշեցնենք, որ Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Ընտանիքի միջոցով միջազգային հանրությանը հասցեագրված իր ուղերձում Վարդանյանը նշել էր.
«Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- հայտնել էր նա:
Այսօրվա նիստն առաջինն է Վարդանյանի հացադուլից և հայտարարությունից հետո:
Հավելենք, որ Արցախի մյուս ղեկավարների ու պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի նկատմամբ հարուցված շինծու քրգործերը քննվում են առանձին։