
Երեւանում մեկնարկել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նիստն անցկացվում է ԱԺ ոսկեզօծ դահլիճում: Նիստի ընթացքում պատգամավոր Հայկ Մամիջանյանը Բարձրացրեց նախորդ տարի ապրիլին դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի հարցը և ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է կտտանքների ենթարկված Վարդանյանի գործը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սամվել Վարդանյանը վիրավորում էր պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Վարդանյանին ձերբակալեցին, ապա ՁՊՎ-ից Քննչական կոմիտե տեղափոխվելու ճանապարհին, նրան մեքենայից իջեցրել են դիմակավորված անձինք և ծեծի ենթարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։