ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ոլորտում սոցիալական կրեդիտ վերադարձնող երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը 12:48 • 25.02.25

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման  ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության  կայքում` escs.am: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններՀանրակրթական հաստատություններՔոլեջներԲուհերԱրտադպրոցական հաստատություններՈչ ֆորմալ կրթությունՈւղեցույցներ ենթաբաժինները:

«Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը:

«Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ ոչ պետական դպրոցների ցանկերը, ինչպես նաև դասագրքերի վարձավճարների վերադարձի մասին տեղակատվություն:

«Քոլեջներ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության մասնակցությամբ լիցենզավորված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը:

«Բուհեր» ենթաբաժնում ներկայացված են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկերը, այդ թվում՝ պետական, ոչ պետական, պետության մասնակցությամբ, ՀՀ-ում գործող արտերկրի պետական և ոչ պետական լիցենզավորված բուհերն ու դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև բակալավրի և մագիստրոսի այլ կրթական ծրագրերը:

«Ոչ ֆորմալ կրթություն» ենթաբաժնում ներկայացված է երաշխավորված ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրերի ցանկը:

Նշենք, որ ենթաբաժիններում առկա ցանկերը համալրվում են՝ ըստ նոր ծրագրերի երաշխավորման:

«Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար»«Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն:




Լրահոս