
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կալանավորվել է Մերձավանի աղմկոտ սպանության գործով անցնող Արմեն Ղազարյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պզ մականվամբ:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Այսպիսով, սույն գործով կալանքի տակ գտնվող անձանց թիվը հասավ 6-ի, 3 հոգի էլ գտնվում է տնային կալանքի տակ:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնեց, որ այդ գիշեր հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը:
Հիշեցնենք, որ այս գործով է անցնում և կալանավորվել է Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ: