ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալի կիզակետում հայտնված Հայկ Դուրգարյանին հիմա էլ արգելե՞լ են նկարահանվել հեռուստասերիալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երգիչ, դերասան Հայկ Դուրգարյանին արգելել են նկարահանվել հեռուստասերիալում։ Դուրգարյանը նկարահանվում էր «Մարիա» հեռուստասերիալում, որտեղ իրավապահի դերում էր։

ArmLur.am-ի ստացած տեղեկության համաձայն՝ Հայկ Դուրգարյանին արգելել են հեռուստասերիալում նկարահանվել այն պատճառով, որ նա անցնում է քրեական վարույթով։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ երգիչ, դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից իրավապահները հայտնաբերել էին «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, իսկ ավելի ուշ գրել էինք, որ վերջինիս մեքենան հետախուզման մեջ է եղել հարկադիր կատարման ծառայության կողմից։

Երգիչ Ավո Ադամյանն ArmLur.am-ին փոխանցեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և Հայկ Դուրգարյանը շարունակում է նկարահանվել «Մարիա» սերիալում։

«Նման բան չկա և չի էլ եղել։ Հայկի հետ ոչ մի խնդիրներ չկան, բնականաբար նման բաներ բոլորի հետ կարող են պատահել։ Փառք Աստծո ամեն բան նորմալ է։ Ասեմ ավելին, Հայկը համերգների է ինձ հետ միասին»,- ասաց Ավո Ադամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս