
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կներկայանա Ազգային ժողով, նա այս օրերին գոերծընթաց է սկսել: Ինչպես ArmLur.am-ը նկատում է՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նրա տեղալկալները մեկը մյուսի հետևից այցելում են տարածքային եւ մարզային դատախազությունները և ամփոփում, թե ինչ են արել 2024 թվականին։
Այս գործընթացը մեկ նպատակ ունի, քանի որ Աննա Վարդապետյանը պետք է ներկայանա Ազգային ժողով և տարեկան հաշվետվություն ներկայացնի: Դիմեցինք Գլխավոր դատախազություն․ որտեղից ի պատասխան հայտնեցին, որ Գլխավոր դատախազը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները տեղերում ամփոփելու, առաջնահերթություններ սահմանելու և նոր հանձնարարականներ տալու նպատակով՝ անձամբ այցելում է Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի դատախազություններ և քննարկում կատարված աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան