
ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ փետրվարի 20-ին թիվ 142 մանկապարտեզում միջադեպ է եղել՝ երեխային տեսակցելու հարցի շուրջ։
Այս միջադեպի մասին ArmLur.am-ը զրուցել է Արսեն Արշակյանի հետ, որը հայտնել է․
«Ես երբեւէ իմ երեխաներին չեմ զրկել իրենց մոր հետ հանդիպելուց, սակայն կան հանգամանքներ, որը խիստ անձնական հարց է: Իմ երեխաները իմ սրբությունն են ու նրանց վտանգ սպառնալու դեպքումես չեմ խնայի ոչ ոքի: Իմ հայրը որեւէ մեկին չի հարվածել, այլ ընդամենը երեխաներին պաշտպանելու համար, զգալով վտանգը, իմ նախկին կնոջ մազերն է քաշել, իսկ ես, հասնելով մանկապարտեզ, տեսնելով այդ վիճակը, մեկ այլ անձի եմ հարվածել։ Կրկին հրապարակային հայտարարում եմ, որ իմ հայրը որեւէ մեկից չի խուսափում, իրավապահներից չի խուսափել, ես անձամբ գնացել եմ ոստիկանություն, դեպքի մասին պատմել եմ ու կրկնում եմ, ով ուզում է լինի, իմ երեխաներին վտագ սպառնալու դեպքում որեւէ մեկին չեմ խնայի»: