
Այժմ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում իրավիճակը լարվեց և դատավորն ու փաստաբանները վիճեցին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանության կողմը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը հանելու մասին: Փաստաբաններն այդ միջնորդությունը հիմնավորել են նրանով, որ քննչական մարմինը գույքի կալանքի հիմքում է դրել քաղաքացիական հայցի եւ դատական ծախսերի ապահովման նպատակը, այնինչ քաղաքացիական հայց ներկայացված չէ։
Դատախազությունն, իր հերթին, առարկել է միջնորդություններին, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանն էլ պաշտպանական կողմից պահանջել է արգելքի տակ գտնվող գույքի եւ բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։
Մանրամասները՝ տեսանյութում։