
Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում։
Այս մասին գրառում է արվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
«Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության ընթացիկ գործունեությանը, գետնի վրա առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ Ռումինիան ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված դիտորդների թվով երկրորդ երկիրն է։