Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին երկու ամսվա արդյունքներով Ռուսաստանին՝ որպես Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկեր-երկրի, բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 26.2%-ը: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 214,8 մլն ԱՄՆ դոլար՝ պահպանելով նախորդ տարվա գրեթե նույն մակարդակում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 40 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով շուրջ 3%-ով, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 174,6 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2%-ով:

Նշենք նաև, որ 2013 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 24.3%-ը: Հաշվետու տարում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել էր 1 մլրդ 110,9 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ 334,4 մլն ԱՄՆ դոլար:




Լրահոս