Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրացերը և կայցելի Ռուսաստան, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով Ինդոնեզիա կատարած իր աշխատանքային այցի և այդ երկրի նախագահի հետ հանդիպման արդյունքները։
«Ես փոխանցեցի նախագահի ուղերձը, նաև Ռուսաստան այցելելու հրավերը, և այն սիրով ընդունվեց»,- ասել է Շոյգուն։
Ավելի վաղ Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպանը ևս հաստատել էր, որ Սուբիանտոն այցելելու է Ռուսաստան, սակայն կոնկրետ ժամկետ չէր նշել։






























