
Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 5 շախմատիստով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 25-ից մարտի 7-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում կանցկացվի 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանից պատանիների առաջնությանը մասնակցում են գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, իսկ աղջիկների առաջնությանը՝ Միլենա Գասպարյանը և Անի Ավետիսյանը։
Առաջին խաղափուլը կմեկնարկի փետրվարի 25-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին: