
Փետրվարի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիայի հերթական նիստը: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ թվայնացման, արդյունաբերության, առևտրի, պետական (մունիցիպալ) գնումների, դեղերի շուկայի գործունեության ոլորտներում: