ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ճի՞շտ է, որ զագսավորվելու համար նորապսակները պետք է նախապես մեկ ամիս առաջ դիմեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որ իրենց ցանկացած օրը կարողանան գրանցվել: Եթե այո, ապա ինչի՞ համար է այդ ժամկետը տրվում: Կխնդրեի մանրամասնել նաեւ, թե գրանցվելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Նաիրա Առաքելյան, 27 տարեկան, լրագրող  

ՊԱՏԱՍԽԱՆ. Այժմ անհրաժեշտ չէ մեկ ամիս առաջ դիմել, քանի որ 2011 թվականի մայիսի 25-ին նոր օրենք է ընդունվել, ըստ որի` դիմումը գրելուց 10 օր հետո նորապսակներն իրենց ցանկացած օրը կարող են գրանցվել, այսինքն` ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը, եւ ոչ ուշ, քան երեք ամիս: Հարգելի պատճառների դեպքում հնարավոր է եւ մի քանի օրվա ընթացքում կամ էլ շտապ գրանցենք: Դա լինում է հիմնականում 12 շաբաթական հղիության դեպքում, երեխաներ ունենալու, բանակ զորակոչվելու դեպքերում: Ամուuնության պետական գրանցումը կատարում է ամուuնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Ամուuնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուuնության համատեղ գրավոր դիմում: Համատեղ դիմումի մեջ պետք է հաuտատվի ամուuնության փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ ամուuնական տարիքի հաuնելը, ՀՀ ընտանեկան oրենuգրքով uահմանված` ամուuնությանն արգելք հանդիuացող հանգամանքների բացակայության փաuտը: Ամուuնության մաuին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել`
ամուuնացողների անձը հաuտատող փաuտաթղթերը,
եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ, նաեւ նախորդ ամուuնության դադարման մաuին փաuտաթուղթը:

Շենգավիթ համայնքի քաղաքացիական
կացության ակտերի գրանցման գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը բավական մեծ հնարավորություններ է սահմանել` ընդհուպ մինչեւ ամուսնությունը գրանցելու օրվա ընտրությունը թողնելով զույգերի հայեցողությանը: Կարեւոր է, որ հատուկ դեպքերի համար նույնպես համապատասխան մոտեցումների հնարավորություն է սահմանված:




Լրահոս