
Փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փեզեշքիանը Լավրովին հայտնել է, որ Թեհրանը սկսել է կյանքի կոչել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։