ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովին քննարկվելու են համահայկական նշանակություն ունեցող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնում են․

«Հ Յ Դաշնակցության Բյուրոյի հրավերով՝ փետրվարի 26-ից Հայաստանում իր աշխատանքներն է սկսում ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը։ Վերջինս ՀՅԴ բարձրագույն ժողովն է, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառույցի բոլոր շրջանների և միավորների ներկայացուցիչները։

Ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկա գործունեության համար ռազմավարական նշանակության ուղենիշները և ընտրում է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բյուրոն։

Ժողովի քննարկման առանցքային հարցերը, ի թիվս այլնի, վերաբերելու են Հայաստանի անվտանգային միջավայրին, ներքին ու արտաքին մարտահրավերներին, համահայկական նշանակություն ունեցող հարցերին,  հայության առջև թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ծառացած հիմնախնդիրներին և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը»։




Լրահոս