
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին «հազարավոր քրեական գործեր են հետևելու», լրագրողների հետ զրույցում 2024 թվականի դեկտեմբերի 17-ին վստահեցրել էր խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ այդպես էլ, սակայն չհստակեցնելով, ի վերջո երբ է խորհրդարանին ներկայացնելու այդ զեկույցը։
Հաշվի առնելով փաստաթղթում գաղտնի տեղեկատվության առկայությունը՝ այն քննիչ հանձնաժողովի ղեկավարը կներկացնի փակ նիստում։ Այդ պարագայում հանրությանը ի՞նչ չափով կտեղեկանա 44-օրյա պատերազմի պարտության ու կորուստների պատճառների մասին՝ պարզ չէ։
Նույն զրույցի ժամանակ Պաշտպանության հանձնաժողովի նախագահն նաև առանց փակագծեր բացելու հայտարարեց առաջիկայում սպասվող «մի շատ կարևոր բացահայտման մասին»։
«Մոտ օրերս մի հատ լավ բացահայտում է լինելու, բայց ոչ այն դաշտում, որ դուք փնտրում եք, բայց դա ՀՀ-ի համար շատ կարևոր է, և հանրությանը կներկայացվի։ Միանշանակ անվտանգային… ոչ կոռուպցիոն, ավելի մեծ վտանգ ներկայացնող»։
Մինչ այսօր 2 ամիս անց ո՛չ քննիչ հանձնաժողովի զեկույցը կա, ո՛չ խոստացված բացահայտումը։ Թե ինչ է թաքցնում Քոչարյանը, ևս պար չէ։
Էմմա Միքայելյան