
Հոգնե՞լ եք խցանումների մեջ ժամանակ կորցնելուց և նյարդերը քայքայելուց: Եթե այո, ապա Alef Aeronautics-ի ֆուտուրիստական մեքենան հենց ձեզ համար է: 297 հազար դոլար արժողությամբ այս մեքենան կարողանում է թռչել, որի շնորհիվ կկարողանաք հեշտությամբ շրջանցել խցանումները:
Մեքենան այս շաբաթ առաջին անգամ փորձարկվել է քաղաքային միջավայրում՝ Կալիֆորնիայում. այն թռչել է մեկ այլ մեքենայի վրայով:
«Այս փորձնական վարումն ու թռիչքը իրական աշխարհի քաղաքային միջավայրում տեխնոլոգիաների գոյության կարևոր ապացույց են», – Alef-ի գործադիր տնօրեն Ջիմ Դուխովնին:
Էլեկտրական մեքենան նախատեսված է երկու անձի համար և մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 320 կիլոմետր ճանապարհ և թռչել ավելի քան 170 կիլոմետր:
Մեքենայի արագությունը օդում հասնում է մինչև 170 կմ/ժ, իսկ վարելիս առավելագույնը՝ 55 կմ/ժ-ի:
Ջիմ Դուխովնիի պնդմամբ մեքենան վարել սովորելու համար անհրաժեշտ է 15 րոպե:
Հ. Բ.