«Ապրելու երկիրը» քննարկել է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների կազմակերպման հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ընտրությունների կազմակերպման հարցեր։

Կուսակցությունից  հայտնում են, որ Գյումրիի և Փարաքարի թիմերի ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները, պատասխանել թիմակիցների հարցերին։

Կարևորվել է կուսակցության որդեգրած քաղաքականությունը՝ շարունակել ակտիվ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, որոնք էական ազդեցություն ունեն նաև համապետական ընտրությունների համատեքստում։




Լրահոս