Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչո՞ւ Ֆիզկուլտ ինստիտուտը չի ենթարկվում դատարանի որոշմանը. մանրամասնում է ռեկտոր Տիգրան Սիմոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կրքերը չեն հանդարտվում։ 2024 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքացիական դատարանի որոշման համաձայն, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը պարտվել է նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանին։
Երևանի քաղաքացիական առաջին ատյանի որոշման համաձայն նա պետք է վերականգնվի նախկին պաշտոնին և ինստիտուտը վճարի ամբողջ հարկադիր պարապուրդը։ Գործի համար դատարանի որոշումը օրինական ուժի մեջ էր մտել դեկտեմբերի 9-ին, սակայն մինչ այժմ կատարված չէ։
Ի դեպ, սա արդեն երկրորդ անգամն է, ինչ ինստիտուտը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը։ Ի՞նչ է կատարվում ինստիտուտում, ինչո՞ւ դատարանի որոշումը չի կատարվում:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյան հետ, որին ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, աջակցում է ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը։

ArmLur.am-ի հետ զրույցում գործող ռեկտոր Տիգրան Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք բողոքարկել են եւ դատարանը, ըստ այդմ, բեկանել է այս որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս