Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ապահովելու հրադադարը, բայց կպահանջվի ԱՄՆ-ի աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարը Bloomberg TV-ին տված հարցազրույցում։

«Մենք սկսել ենք տեխնիկական քննարկումներ Ուկրաինայի վերաբերյալ: Կա ընդհանուր համաձայնություն, որ հրադադարի ռեժիմի երաշխավորման համար անհրաժեշտ է եվրոպացի զինվորներ ուղարկել Ուկրաինա: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են դրան, ԵՄ մյուս երկրները նույնպես կներդնեն իրենց ավանդը: Զինվորները կժամանեն հրադադարի ռեժիմի հաստատումից հետո՝ այն ապահովելու համար», – ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է աջակցություն ցույց տալ հրադադարի ռեժիմին, բայց  չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը։




Լրահոս