Արտագաղթում են ՝ ով ինչպես կարող է (լուսանկարներով)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ մի օր Հայաստանում արտագաղթը չի դադարում:

Զաքյան փողոցում գտնվող տուրիստական ընկերություններից մեկը մատչելի փոխադրում է առաջարկում գրեթե բոլոր ուղղություններով: Ծառայությունից օգտվողների պակաս, ինչպես երևում է, չկա: Մարդիկ կան՝ արտագնա աշխատանքի են մեկնում կամ մշտական բնակության:

Տարեսկզբին ՌԴ իշխանությունների կիրառած անձնագրային կոշտ քաղաքականությունը ակնհայտորեն ոչինչ չի փոխում: Ելք միշտ էլ գտնվում է: Թեև ելքը հանրապետությունից օդային տրանսպորտով փոքր-ինչ շատ է, բայց շատ առումներով՝ ավելի նախընտրելի:

«Զվարթնոց» օդանավակայանից միայն անցյալ տարի շուրջ 103 հազ. մարդ է հեռացել: Այս տարի այդ թիվն աճել է 19 տոկոսով՝ հասնելով 120 հազարի:

Լուսանկարներում պատկերված և վրացական անցակետերով հեռացող մեր հայրենակիցների մասին վիճակագրությունը լռում է: Երբեմն միայն նշվում է, որ այս եղանակով ամեն տարի մի քանի տասնյակ հազար մարդ է հեռանում երկրից:

DSC00649

DSC00650

DSC00651

DSC00652

DSC00653

DSC00654

DSC00655

DSC00656

DSC00657

 




Լրահոս