Ովքեր են ներկա Դաշնակցության ընդհանուր ժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցության 35-րդ ընդհանուր ժողովն է, որը տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։ Աշխարհի շուրջ 30 երկրներից Հայաստան ժամանած պատվիրակները նախ Երեւանում կմասնակցեն Ժողովի բացման արարողությանը, ապա կմեկնեն մարզ, ըստ ամենայնի՝ Ծաղկաձոր, ժողովի մնացած հատվածն իրականացնելու։ Այս ժողովների ժամանակ ՀՅԴ-ն երկար ու բուռն քննարկումներ է անում՝ երկրի վիճակի, կուսակցությունում տիրող վիճակի մասին, ապա գաղտնի քվեարկությամբ ընտրում է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո, ընդունում է բանաձեւեր։ Իսկ անդրանիկ նիստում Բյուրոյի կազմն իր ներսից ընտրում է Բյուրոյի ներկայացուցիչ, այսինքն՝ կուսակցության ղեկավար։ Վերջին 4 տարիներին Բյուրոն ղեկավարել է Կանադայի բնակիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Ժողովին բացի դաշնակցականներից, ներկա են նաեւ Բագրատ սրբազանը, ՀՀ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, ինչպես նաեւ  Րաֆֆի Հովհաննիսյանը, Արման Աբովյանը եւ այլք։




Լրահոս