Դատաիրավական համակարգում փոփոխություններ կլինեն. Փաշինյանն այն «վերից վար» կփոխի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում դատաիրավական համակարգում լուրջ փոփոխություններ իրականացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակադրված է «վերից վար» փոխելու դատաիրավական համակարգը, անգամ ինչպես ինքն է նշել՝ իր մտերիմ ՔՊ-ականների ներկայությամբ կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել ուժայիններում: Ու դա է պատճառներից մեկը, որ նախօրեին Փաշինյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ, Կառավարություն է հրավիրել իրավական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մեկտեղել նրանց սեղանի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել՝ Դատական և իրավական բարեփոխումների, 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի անվան տակ:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական դժգոհությունը դատական գործերի երկար քննություններն են, որի արդյունքում իրենց իշխանությունը հեղինակազրկվում է: Փաշինյանը հորդորել է նոր նախարարին հարցին արագ լուծում տալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս