
Այս պահին Կառավարության շենքի դիմաց է գտնվում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով կոչ է անում «Դեմ եմ»-ի անդամներին ճանապարհը բացել:
Սակայն վերջիններս չեն համաձայնում` նշելով, որ մինչև Դավիթ Սարգսյանը չիջնի և չասի, որ ընդունում է իրենց պահանջները, իրենք ճանապարհը չեն բացելու:
Օսիպյանը նշեց, որ եթե ճանապարհը բացեն, Ֆինանսների նախարարը կիջնի: Կարծես` չի բացառվում, որ այդպես էլ կլինի: