
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հեռակա հակամարտությունը շարունակում է խորանալ, քանի որ փաստ է, որ ոստիկանության պարեկային ծառայությունը ժամանակին, պատշաճ կերպով չի ստուգել ավտոմեքենաների անվադողերի վիճակը և երբ ձյուն եկավ՝ մայրաքաղաք Երեւանը կոլապսի մեջ հայտնվեց:
Ավտոմեքենաները կանգնել էին, պարզապես չէին երթևեկում, քանի որ սահում էին ձյան վրայով:
Այս իրավիճակի մասին խոսեց նաև Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախօրեի նիստում։
Իհարկե, Ներքին գործերի նախարարությունը արագ արձագանքեց քաղաքապետարանին, թե իրենք մեղավոր չեն:
ArmLur.am-ի նկարահանով խումբը Երեւանում այսօր շրջեց՝ պարզելու, թեեւ ձյան առաջ տեղումները չկան, քաղաքացիները շարունակում են վարել ձմեռային անվադողերով, թե էլի նախընտրում են ամառայինը:
Զրուցեցինք նաև պարեկների հետ՝ հասկանալու, թե ինչպես են ստուգում նրանք մեքենաների անվադողները ինչ վիճակում են, ունեն, արդյոք, ստուգող սարք:
Այսպիսով, թե ինչպե՞ս են պարեկային աշխատողները ստուգելու հարյուր հազարավոր ավտոմեքենաների անվադողերը միայն մայրաքաղաքում՝ դժվար է պատկերացնել, քանի որ կարելի է ասել, որ մինչև ստուգեն անվադողերը արդեն գարուն կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյնա, Հովսեփ Հովսեփյան