
Դաշնակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցություն ունենալու է, թե ինչ ձևաչափով՝ կհայտարարենք, ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք միշտ այն տեսակետին ենք եղել, որ պետք է լայն, ընդդիմադիր ճակատ ձևավորվի, որպեսզի արդյունավետ լինի։ Համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ Սաղաթելյանը նշեց, թե շատ վաղ է խոսել այդ մասին՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին է մասնակցելու ՀՅԴ-ն.
«Մինչև 2026 թվականը բավական բան է փոխվելու։ Կգա 2026-ը՝ կքննարկենք»։