ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է The Wall Street Journal-ին ավտոմեքենաների մաքսատուրքերի հետևանքների մասին հոդվածի համար։
«Ես չեմ հասկանում The Wall Street Journal-ի խմբագրական կոլեգիային, երբեք էլ չեմ հասկացել: Նրանք գալիս են ինձ օգնության, երբ ես դա ամենաքիչն եմ սպասում, երբեմն վճռականորեն, և ես իսկապես գնահատում եմ դա, դա շատ կարևոր է: Բայց հետո նրանք լուրջ առարկություններ են բարձրաձսյնում, ինչպես այսօրվա խմբագրականում ասվում է, որ ավտոմեքենաների իմ սահմանած մաքսատուրքերը կվնասեն Միչիգանի ավտոբիզնեսին»,- նշել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում իր գրառման մեջ։
Ըստ նրա՝ պարբերականը սխալ է, և «իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է»։
«Մաքսատուրքերը կհանգեցնեն նրան, որ հսկայական թվով մեքենաներ կարտադրվեն Միչիգանում, մի նահանգ, որտեղ ես վերջերս հեշտությամբ հաղթել եմ նախագահահական ըտնտրություններում: Նրանք արդեն դադարեցրել են բազմաթիվ նոր մեքենաների գործարանների կառուցումը այլ երկրներում, ինչը ՄԻՉԻԳԱՆԻ և որպես ամբողջություն Միացյալ Նահանգների ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԱՆ Է (արդեն հիմա): Պարզապես թող ամեն ինչ տեղի ունենա և նայիր, որ դա նույնիսկ մոտ չգա: «ԱՄԵՐԻԿՅԱՆ արդյունաբերությունը կզարգանա, և մենք այն վերստին կդարձնենք ՄԵԾ ԱՄԵՐԻԿԱ»:




























