Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ կատարելիք այցի մասին տեղեկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ մեկնելու  հրավեր է ստացել։ Գրասենյակները ներկայում աշխատում են այդ ուղղությամբ, ըստ РБК-Украина-ի՝ ճեպազրույցում դրա մասին հայտնել է ինքը՝ Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նշել է, որ իսկապես ցանկանում է այցելել ԱՄՆ, բայց ուզում է հասկանալ, թե ինչ ձևաչափով և երբ: Նա հավելել է, թե ԱՄՆ նախագահն արդեն որպես աշխատանքային հանդիպման օր նշել է. առաջիկա ուրբաթը:

Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար կարևոր է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, իսկ Ուկրաինայի համար կարևոր է Վաշինգտոնից լսելը, որ օգնությունը չի դադարեցվի։

Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ից հետո (եթե մեկնի այնտեղ), այնուհետև մտադիր է մեկնել Լոնդոն։ «Եվ դրանից անմիջապես հետո մենք այնտեղ եվրոպացիների հետ կհանդիպենք Կիր Սթարմերին (Մեծ Բրիտանիայի վարչապետի,- խմբ.)»,- հավելել է նա:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկին փետրվարի 28-ին կայցելի Վաշինգտոն՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ Միաժամանակ РБК-Украина-ի աղբյուրները տեղեկացրել են այցի նախապատրաստման մասին, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:




Լրահոս