ԱՄՆ-ում կասեցվել է COVID-19-ի դեմ նոր պատվաստանյութի ստեղծման նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը երեք ամսով կասեցրել է պայմանագիրը Vaxart կենսատեխնոլոգիական ընկերության հետ, որը նոր COVID-19 պատվաստանյութ էր մշակում, հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը մասամբ եղել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնությունը: Պատվաստանյութի մշակման համար հատկացվել է մոտ 460 միլիոն դոլար, իսկ նախագծին առնչվող նախնական հետազոտությունների համար՝ 240 միլիոն դոլար։

«Քենեդի կրտսերը կասեցրել է Բայդենի վարչակազմի բազմամիլիոնանոց պայմանագիրը՝ Քենեդին հրաման է արձակել նոր պատվաստանյութ մշակող ամերիկյան կենսատեխնոլոգիական Vaxart Inc. ընկերության հետ նոր պատվաստանյութ մշակելու վերաբերյալ պայմանագիրը կասեցնելու համար», հաղորդում է Fox News-ը։

Հեռուստաալիքը նշում է, որ պայմանագիրը կասեցնելու մասին հրամանագիրը հրապարակվել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ծրագրված մեկնարկից քիչ առաջ, որի իրագործման համար նախատեսվում էր ընդգրկել 10 հազար մարդ։




Լրահոս