
Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի խաչմերուկում բախվել են «Volvo» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով թերթի կրպակին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Opel Zafira»-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։