Ձմռան ամիսներին ձյան առատ տեղումների պատճառով բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով կստեղծվի հայ-վրացական համատեղ ընկերություն: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այդ մասին ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` մեկնաբանելով իրավիճակը Վերին Լարս անցակետում: Նախարարը պարզաբանել է, որ հայ-վրացական ընկերությունն այդ ճանապարհահատվածում կիրականացնի ձյան մաքրման աշխատանքներ: Ընկերությունը կսկսի իր գործունեությունը, երբ երկու կողմերը պայմանավորվածություն ձեռք կբերեն կանոնադրության շուրջ: “Այս պահին ճանապարհի անանցելի լինելու պատճառով անցակետում գտնվում է շուրջ 150-180 մեքենա”,- ասել է նախարարը: Մանուկ Վարդանյանը հավելել է, որ հայկական կողմը Վրաստանի հետ համատեղ փորձում է կարգավորել խնդիրը:
Վերին Լարսի անցակետում 150-180 հայկական մեքենա է կուտակվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ