
Փետրվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջաններում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ճանապարհներին բուք է։
Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներնիրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: