ՀՀ օմբուդսմենն էլ նամակներ է գրում ՄԻՊ մանդատ ունեցող դերակատարներին գերիների հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տարածվեցին Բաքվում գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի լուսանկարները, որտեղ ակնհայտ երևում էր խոշտանգումների և ծեծի արդյունքներ, կապտուկներ։
ArmLur.am-ը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ով ներկայացրել է իր դիրքորոշումը գերության մեջ խոշտանգվող Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական գերիների վերաբերյալ։

«Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին:
Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին: Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում:
Հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չենք համարում։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին»,- ArmLur.am-ին փոխանցեցին ՄԻՊ գրասենյակից։

Քնար Մանուկյան




Լրահոս