
Հայտնի է, որ վերջին տարիներին Apple ընկերությունն ակտիվ աշխատանք է տանում ծալովի հեռախոսների էկրաններին բնորոշ ծալքի գիծը վերացնելու ուղղությամբ և կարծես թե դա հաջողվել է ընկերությանը:
Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ այժմ ընկերությունը մոտենում է բաղադրիչների մատակարարների ընտրության գործընթացի ավարտին, որը կավարտվի 2025 թվականի ապրիլին և ծալովի էկրանով Iphone-ները, ամենայն հավանականությամբ, վաճառքում կհայտնվեն 2027 թվականին:
Ենթադրվում է, որ էկրանների հարցում մատակարարը կլինի Samsung Display-ը, որը առաջիններից է, որ սկսել է ծալովի էկրաններ արտադրել:
Եթե Apple ընկերությանը իսկապես հաջողվել է առանց ծալքի գծի ծալովի էկրանների մեխանիզմ մշակել, ապա այն կարող է ծալովի հեռախոսների շուկայում առաջատար դառնալ:
Հ. Բ.
Մանրամասները՝ տեսանյութում։