Կարապի լճի սահադաշտը բացվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին: Բացման մեկնարկը կտրվի ժամը 16–ին պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով: Համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, սահադաշտը, կգործի ամեն օր, ժամը 11.00-ից 16.30-ը: 16.30-ից 18.00 սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23-ը: Տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում՝ 1000 դրամ է: 




Լրահոս