
Իգոր Տիտովը դարձել է Ռուսաստանի նոր գլխավոր հյուպատոսը Գյումրիում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրամանով Իգոր Բորիսի Տիտովը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում նշանակվել է ՌԴ գլխավոր հյուպատոս։
2024-2025 թվականներին նա ղեկավարել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խումբը»,- ասված է հաղորդագրությունում։
2024 թվականի նոյեմբերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել էր, որ մահացել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։