Ո՛չ նախարարն է իջնում, ո՛չ ցուցարարներն են բարձրանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և Ֆինանսների նախարարի աշխատակազմի ղեկավարը բանակցում էին «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ` խնդրելով և պահանջելով, որ բացեն ճանապարհը, հավաքվեն հրապարակի ժամացույցի մոտ:

Դրանից հետո, որքան ակտիվիստ ցանկանա, կարող է բարձրանալ Ֆինանսների նախարարի սենյակ, որից հետո նոր կիջնի նախարարը: Աշոտ Կարապետյանն ասաց, որ եթե նախարարը չիջնի, ինքը կմիանա ակտիվիստներին և կնստի փողոցի մեջտեղում:

Ակտիվիստները չհամաձայնեցին և ասացին, որ նախարարն ինքն իջնի և իրենց հարցերին պատասխան տա:




Լրահոս