ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ամոթ է մեզ, տանը փափուկ նստած հանդուրժում ենք այս ամենը»․ հավաք՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ՀՀ կառավարության բակում տեղի է ունենում հավաք՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող դատավարություններին զուգահեռ խոշտանգվել և բռնության է ենթարկվել։

ArmLur.ma-ը նկատել էր, որ շինծու դատավարությանը զուգահեռ Ռուբեն Վարդանյանն ակնհայտ ծեծի է ենթարկվել։ Դատավարությունից հրապարակված նկարներից ակնհայտ երևում են Վարդանյանի մարմնի տարբեր մասերի կապտուկները։ Սրա մասին գեթ մեկ պաշտոնյա չի խոսել և գերիների խոսշանգման հարց չի բարձրացրել։ Անգամ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի որդին քիչ առաջ հանդես եկավ ուղերձով և կոչ արեց պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր և մնացած հայրենակիցների, որ ամեն ինչ տվել են Արցախի ազատության համար։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս