
Փետրվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի տարածաշրջանում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։