Ճանապարհը դեռ շարունակում է փակ մնալ: Այս անգամ էլ ակտիվիստներից մեկի հետ բանակցում է կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը` նշելով, որ ակտիվիստներն անօրինական քայլ են անում: Սակայն ակտիվիստները չեն համաձայնում և ասում են, որ նրանք ոչ մի անօրինական քայլ չեն անում:
Ղազարյանը նշեց նաև, որ նախարարը կիջնի և կզրուցեն, սակայն ակտիվիստները չեն համաձայնում:
Այսպիսով՝ բանակցություններն արդյունք չեն տալիս: