
Ուկրաինան պատրաստ չէ Եվրամիության լիիրավ անդամակցությանը, և դրա փոխարեն պետք է առաջարկվի սահմանափակ անդամակցություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
Euronews-ին տված հարցազրույցում Յունկերը զգուշացրել է, որ ԵՄ-ն նոր անդամներ ընդունելու հարցում պետք է «շատ զգույշ լինի»։
Կոռուպցիան, թույլ տնտեսությունը և պետական կառուցվածքի բացակայությունը Ուկրաինային անընդունելի են դարձնում անդամակցության համար, կարծում է Յունկերը։
Նա Բրյուսելին խորհուրդ է տվել առաջարկել երկրորդ մակարդակի անդամակցություն, որը կներառի մուտք դեպի միասնական շուկա՝ ձայնի իրավունք՝ առանցքային հարցերում, բայց բանակցությունների սեղանի շուրջ՝ ոչ մի ձայնի իրավունք:
Յունկերը համաձայն է, որ Կիևն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի և «ապաօլիգարխացման» դեմ պայքարում, սակայն ավելի շատ հակված կլինի «ոչ լիարժեք անդամակցությանը»:
Ուկրաինան կարող է մուտք ունենալ ԵՄ, բայց ոչ ձայնի իրավունք Եվրոպական խորհրդում, որտեղ բոլոր 27 անդամ երկրները բանավիճում և քվեարկում են դաշինքի ն վերաբերող հիմնական հարցերի շուրջ, հավելել է նա:
«Խորհրդում ոչ մի ձայն, բայց մասնակցություն եվրոպական բանավեճերին՝ Ուկրաինային հետաքրքրող հարցերի շուրջ»,- Euronews-ին տված հարցազրույցում ասել է Յունկերը։
«Մենք չենք ուզում նրանց տպավորություն թողնել, թե նրանք հեռու են անդամակցությունից, այլ ուզում ենք ցույց տալ, որ նրանք անդամակցության ճանապարհին են՝ չունենալով իրական անդամակցության բոլոր իրավունքներն ու բոլոր հնարավորությունները»,- շեշտել է նա։
ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը 2014- 2019 թվականներին ղեկավարած Յունկերը նշել է՝ ափսոսում է, որ Հանձնաժողովը «գործում է խնդրահարույց անդամ երկրների հետ», ինչպիսին Հունգարիան և Սլովակիան են, որոնք հաճախ քննադատության են ենթարկվել ԵՄ օրենքները խախտելու համար:
«Դա ձախողում էր թե՛ այս երկրների, թե՛ Եվրամիության կողմից»,- ասել է նա։
«Մենք իրավիճակին վերաբերվեցինք բարի արհամարհանքով։ Ինչպես ցույց է տվել վերջին փորձը, դուք օրենքի գերակայության պահպանման հարցում պետք է շատ խիստ լինեք: Հենց դա է եվրոպական միավորման և ինտեգրման էությունը»,- եզրափակել է Յունկերը։