
Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները՝ կապված դեսպանատների աշխատանքի հետ։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների։ Մոսկվայի ժամանակով մոտ 16:20-ին ռուսական պատվիրակության մեքենան դուրս է եկել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքից, որտեղ ընթանում էին բանակցությունները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, որ բանակցությունների արդյունքների մասին տեղեկատվությունը «այսպես թե այնպես կտրամադրվի»։